Օրհնիր ինձ

















Օրհնիր ինձ, իմ Տեր,
Պահապան եղիր,
Սիրում եմ ես քեզ,
Դու էլ ինձ սիրիր:
Հավատում եմ քեզ,
Քո զորեղ ուժին,
Թող հալածեն քեզ,
Դու ես Տերն վերին:
Ահեղ Թագավոր,
Դատավոր արդար,
Ճամփա <<Դու>> ցույց տուր
Քո ներման համար:

Վխտում է չարը`
Որպես գետ վարար,
Դարձի բեր, մաքրիր,
Իմ ներող, տեր Հայր:
Մի օր ետ կգան,
Բայց ուշ կլինի,
Ու իրենց համար
Ներում չի լինի:
Շատ ուշ կլինի,
Բայց խելքի կգան,
Ու վերջին շնչին
Քեզ մեղա կգան:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: