Սեր թե՞ հրապուրանք


Հրապույրը թեթեւ քամի է, որ հազիվ շարժում է ծառերի կատարները, իսկ իսկական սերը՝ մի ահեղ փոթորիկ է, որ հետզհետե սաստկանալով ահագին կաղնիներ  հիմն ի վեր տապալել՝ անարգել առաջ սլանալու համար: Շատերն են կարծում թե սիրահարված են  եւ ամեն ջանք գործադրում են, որպեսզի գրավեն այն միակի ուշադրությունը ում «սիրում են»:

Սիրում եմ բառը  գրել եմ  չակերտներում, քանզի դեռահասներին թվում է, որ սիրում են, բայց չեն կարողանում հասկանալ, որ դա ոչ թե սեր է, այլ հրապույր եւ մոռանում են անգամ այն մասին, որ զգացմունքները կարող են ծնվել եւ մեռնել վայրկայնների ընթացքում: Սեր` շատերը նույնիսկ չեն հասկանում այդ բառի իմաստը եւ երբ ինչ-որ մեկը իր ինչ-որ մի արժանիքով հրապուրում է ինչ-որ մեկին, այդ մեկն սկսում է մտածել  թե սիրահարված է,  բայց անցնում է որոշ ժամանակ հրապուրվում է մեկ ուրիշով, մոռանում` նախկինի մասին եւ այդպես շարունակ, սակայն լինում են դեպքեր, երբ դեռահասության տարիքից հրապուրվում են մեկով եւ նվիրական սիրով սիրում այդ մեկին:


Կեղծ հրապուրանք, կեղծ սեր ու անիմաստ երազներ, որոնք օրերից մի օր փոշիանալու  են թողնելով միայն տխուր հուշեր: 


Եվ երբ քո սիրտը կապվում է ամենազորեղ սիրո կապանքներով, ակամայից սկսում ես այդ իրական սերը համեմատել նախկին սիրո հետ ու նրանց մեջ զուգահեռներ տանելով, դու հասկանում ես, որ դա եղել է անմեղ մանկական խաղ: Ինչ-որ մեկին սիրո խոստովանություն անելուց առաջ լավ մտածեք, քանզի յուրաքանչյուրի` «Ռոմեո եւ Ջուլիետ»-ային սիրո պատմությունը դեռ առջեւում է: 

2 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: