Հայացք դեպի մանկություն


Հաճախ է, որ կյանքը այն չէ ինչ մենք ենք ուզում տեսնել:
Հաճախ է, որ հայացք գցելով դեպի ետ, դժկամորեն խոստովանում ենք ինքներս մեզ, որ մեր կյանքը չի դասավորվել կամ չի ընթացել այնպես, ինչպես մենք ենք ուզել:
Հաճախ է նաև, երբ մենք մեզ բռնեցնում ենք ինքներս մեզ խաբելու երևույթի  մեջ:
Հաճախ է, որ…
Վատ ու անցանկալի երևույթները խիստ հաճախ են մեր կյանքում: Եվ դրանից է, որ մարդը հաճախ (կախված մեր ունեցած ապրելակերպից), ,,վերադառնում” է դեպի ետ, դեպի պարզ և ուրախ մանկություն, դեպի այն տարիները, երբ մենք ստիպված չենք եղել այսպես հաճախակի կեղծել ու ստել, այսպես հաճախակի անել բաներ, նախօրոք իմանալով դրանց բացսական հետևանքների մասին: Եվ ահա փնտրելով փոքրիկ մի ժամանակահատված, որտեղ մենք, մենք ենք եղել,  բոլորս էլ միանշանակ ճանապարհվում ենք դեպի մեր ունեցած, մեր ապրած մանկություն: Որովհետև այնտեղ տաք է ու փափուկ: Իսկ   ինչո ՞ ւ:
Որովհետև այնտեղ կա իսկական սեր ու անմնացորդ նվիրում, կա իսկական ընկերություն ու անշահախնդիր նվիրվածություն, կա հավատարմություն ու անձնազոհություն, կա անկեղծության մի այնպիսի հրաշք տուրևառություն, հոգիների փոխհարաբերությունների այնպիսի գեղեցիկ հրավառություն, որ հետո, մեր ամբողջ կյանքում, ինչպիսին էլ այն լինի, ինչպես էլ այն դասավորվի, միևնույնն է, նմանը չկա, չենք գտնում, չենք հանդիպում:
Եվ իհարկե, սա է պատճառը, որ այդ տարիները միշտ կանչում են մեզ:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: