Ես և դու

Ես և դու, մի հսկա տիեզերք, մի կյանք, ժամանակ ու մի հատիկ սեր: Կաթ-կաթ, սերն է կաթում տողերիցս, հոսում քեզաշատ բառերովս, հասնում քեզատենչ վերջակետներին ու փնտրում, փնտրում ինձ, բայց չի գտնում: Իմ սիրո մեջ եսը դու ես, դուն` ես, տիեզերաչափ սեր, սեր, սեր, սեր: Աչքերիս լույսը շողում է դեպի քեզ,
բռնի˜ր: Հոգիս քո անունը տալով է երազ մտնում, արթնացի˜ր նրա կողքին: Ձեռքերս քո բջիջներն են փնտրում, հագեցրու˜ նրանց քաղցը: Շատ բան եմ պահանջում, չէ՞:  Ներիր, բայց սերս շատ է, այն քեզ է պահանջում: Ներիր, բայց սերս մեծ է, այն քո օգնության կարիքն ունի:

3 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: