իմ գրկում
















Կկարդամ ես հոգիդ և կսիրեմ այնպես,
Կնվիրեմ ամբողջ զորությունը մտքիս,
Որ իմ շունչը շնչես ու իմ գրկում հալվես,
Ջուրը դառնաս ծոցիս, կաթիլ-կաթիլ թափվես...
Սիրով սիրուց պահած ինչ որ ունեմ, կտամ,
Մինչև վերջ կքամեմ գավաթը խենթ կրքիս,
Քո շուրթերի դողը համբույրներով կառնեմ,
Որ համարձակ դառնաս և ինձ դու  տիրանաս:

Կկարդամ ես հոգիդ և կսիրեմ այնպես,
Որ ծոցիս մեջ մեռնես ու ծոցիս մեջ ծնվես,
Իմ հույզերում ապրես, և սիրով իմ օրհնվես:
Կսիրեմ քեզ այդպես:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: