ԿՈԿՏԵՅԼՆԵՐ

ԿԻՎԻՈՎ ԿՈԿՏԵՅԼ

Բաղադրիչներ.
կիվի – 2 հատ,
արքայախնձորի հյութ – 1 բաժակ,
խնձորի հյութ – 1 բաժակ,
օղի կամ ջին – 50 մլ,
սառույց
Կիվին մաքրել, քերիչով անցկացնել: Խառնել օղին, խնձորի և արքայախնձորի հյութերը, սառույցը: Բաժակների մեջ լցնել կիվիի խյուսը, վրան լցնել հյութերի խառնորդը և մատուցել:




ԿՈԿՏԵՅԼ ՊԻՆԱ ԿՈԼԱԴԱ

Բաղադրիչներ.
կոկոսի լիկյոր – 2 մաս,
ռոմ – 3 մաս,
արքայախնձորի (անանասի) հյութ – 5 մաս
Շեյկերի մեջ լցնել փշրած սառույց, բաց գույնի ռոմ, կոկոսի լիկյոր, անանասի հյութ: Թափահարել, լցնել սառեցնրած գավաթի մեջ: Գավաթը զարդարել անանասի շերտերով և 



ԴԵՂՁԻ ԿՈԿՏԵՅԼ

Բաղադրիչներ.
դեղձ – 2 հատ,
նարինջ – 1 հատ,
մածուն – 150 մլ,
մեղր – 1 թ. գդ.
Դեղձերը կիսել, կորիզը հանել: Նարնջի հյութը քամել: Դեղձերը, հյութը, մածունը, մեղրը լցնել բլենդերի մեջ և լավ խառնել: Մատուցել սառույցով:




ՍԱՆԳՐԻԱ

Բաղադրիչներ.
կարմիր չոր գինի – 1 շիշ,
միրգ` դեղձ, ելակ, կիտրոն,
լիմոնադ – 1 շիշ, կարելի է «Սփրայթ»,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
դարչինՄիրգը խորանարդիկներով կտրատել: Կարելի է ձեռքի տակ եղած ցանկացած միրգ վերցնել: Գինին լցնել մրգի վրա, ավելացնել դարչին, շաքարավազ: Սանգրիան դնել սառնարան: Ցանկալի է, որ պատրաստվի նախորդ օրը: Մատուցել սառը վիճակում սառույցով:

ԿԻՏՐՈՆԻ ԲՈՈՒԼ

Բաղադրիչներ 3–4 բաժնի համար.
կիտրոն – 2 հատ,
շաքարավազ – 100 գ,
սպիտակ կամ կարմիր գինի – 500 գ,
շաքարաջուր – 100 գ,
շամպայն – 200 գ
Կիտրոնի կեղևը բարակ մաքրել, դնել գավաթի մեջ: Վրան լցնել շաքարավազ, կիտրոնի հյութ, 200 գ գինի: Երկու ժամ սառեցնել: Քամել խառնուրդը, ավելացնել մնացած գինին: Խառնել նաև շաքարաջուր ըստ ճաշակի, կրկին սառեցնել: Մատուցելուց առաջ ավելացնել սառը շամպայն:








Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: