Ախր դու շա՜տ ես, շա՜տ ես գեղեցիկ















Ախր դու շա՜տ ես, շա՜տ ես գեղեցիկ,
Հետն էլ հմայիչ, աստղով ու համով,
Հանկարծ ու աչքով չտամ, սիրելի'ս,
Ախր դու շա՜տ ես, շա՜տ ես գեղեցիկ:

Բա քո ժպիտը' ջերմ, ինչպես արև,
Բա քո հայացքը' ամոթխած բարև,
Բա քո նազանքը' եղեգի նման,
Դե Աստվա'ծ, ասա . . .
Ինչպես չսիրեմ այս խենթ աղջկան:
Ախր դու շա՜տ ես, շա՜տ ես գեղեցիկ:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: