Սիրել եմ քեզ














Մի օր ինքդ կհասկանաս, 
Թե ինչու եմ այդպես վարվել, 
Թե ինչու եմ ամեն անգամ, 
Քեզ տեսնելիս ես թաքնվել, 
Քեզ նայելիս ես ամաչել, 
Քեզ հիշելիս ես տանջվել: 
Կգա մի օր կհասկանաս, 
Կիմանաս,որ սիրել եմ քեզ, 
Ամբողջ կյանքս նվիրել քեզ,

Բայց դու երբեք չես իմացել, 
Եւ ինձ նույնիսկ չես նկատել, 
Հույս ունեմ ինձ կհասկանաս, 
Թե ինչու եմ ես միշտ լռել, 
Ես քեզ ոչինչ չեմ կարող տալ, 
Ոչ էլ ինչ-որ բան խոստանալ, 
Միայն սերս կարող եմ տալ, 
ՈՒ հավերժական երջանկություն քեզ ցանկանալ:


Հեղինակ` Արտակ Սարգսյան
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: