Մնաս բարով...


Կրկին քեզ եմ գրում, այսօրվա խոսքերդ մի տեսակ ցավ բերեցին, հիշեցի որքան ամուր էր սերդ ու որքան արհամարանքներ ես տարել...Աննա դե դու գիտես, թե համառություներս ինչպես են դասավորվում ու ես գիտեմ, թե որքան բարդ էր այս  ամենը փոխել ինձ համար...ու մեղավոր եմ զգում, գիտես, որ այդքանից հետո չկարողացա այնպես սիրել, որ խելացնորհ սերս գոհություն բերեր ու դու ինձնով ապրեիր, համառությունս ու  անտարբերությունս, խոր ցավ բերեց... մեր անվան դիմաց լույսեր մարեցին, չասեցի'ր, ինչու՞ մարեցին, ինչի՞  համար: Միայն մի քանի բառ...

Գիտե՞ս, որ անքնությունս դու ես, ճանաչում ես հոգիս ու գիտես, որ եթե հիմա նայում եմ քեզ, ուրեմն ուզում եմ ասել, որ մեջս նոր թակոցներ կան... չեմ ասում`ցավեցնել քեզ չեմ կարող, չնայած ինչքան ցավեցրինք վերջին շրջանում` դու ինձ, ես քեզ... ախր անհնար է չէ՞, երկու տարի աընդհատ իրար հետ լինել, հեռախոսային կապից  բացի ուրիշ ոչինչ չանել ու մի պահ լսել, որ էլ չեմ կարող  քեզ սիրել, հոքնել եմ սպասելուց, պետք է կյանքս կառուցեմ առանց քեզ, հասկացա՞ր, որ էլ անհնար է, որ սառնությունդ ու անտարբերությունդ էլ տեղ չունեն հասնելու...սերը պատիժի պես չոքեց սրտիս ու խնդրեց ազատվել  քեզանից Արման: 
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: