Արի մեկտեղ սիրո էջերը թերթենք



















Արի՛ մեկտեղ սիրո  էջերը   թերթենք,
Արի՛ այսօր  իրար  նայենք ու  լռենք,
Եվ հասկանա՛նք մենք լռությամբ ամե՜ն  բառ
Սերը զգանք, սիրենք, սիրվենք  անկաշառ,
Երբեմն այն լռությամբ  է  հաստատվում.
Սիրո հարցում սիրտը  երբեք  չի  խաբում,
Մի հայացքով անգամ  կարող  ես  սիրել,
Եվ այդ  սերը  մինչև  կյանքիդ  վերջ  պահել:
Արի հիմա մի  հայացքով  մենք  խոսենք,
Վառվող սրտեր անխոս  ու  լուռ  քարկապենք,
Ու հասկանանք  մեծ  պարգևը  Աստըծո,
Որ սեր  հյուսեց՝ խորին  լռության  ներքո:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: