ՍԻՐՈ ԲՈՒՅՆ





















Հրաշք է,  որ  քեզ  սիրեցի, Աչքն իմ  սրտի  ես  բացեցի, Ու  քեզ համար  ամեն  վայրկյան, Սիրտս դարձրի  սիրո  ատյան: Սիրտս  սիրո  բույն  է  հյուսել, Ու հրաշքով  քեզ  է  սպասել. Որ համբույրդ ցողի  դեմքս, Բուժի սիրով այրված  վերքս:
Ու  թե անգամ,  հիշեմ  նորից, Թող արբենամ սիրո  բույրից, Ու նեկտարը քո  շուրթերի, Իջնի սրտիս սիրուն  գերի: Աչքն  իմ սրտի,  թող  միշտ հսկի, Ոչ  մի չար  ուժ  չսղոսկի, Սրտիս բույնն այն՝  սիրով  հյուսած, Ուր կսպասեմ քեզ  կարոտած:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: