Աստղագուշակ 2.07.2012-8.07.2012


Խոյեր-Շաբաթը բարենպաստ է խոշոր գնումների և բնակարանի ձևափոխման համար: Դուք կդրսևորեք Ձեր ստեղծագործական ընդունակությունները, նույնիսկ ամենասովորական զբաղմունքներում: Հավանաբար այս շաբաթ կկատարվի Ձեր երազանքը, որն երջանկություն կպարգևի Ձեզ:
Ցուլեր-Շրջապատողների հետ հարաբերություններում հնարավոր է կայունություն: Շատերը կզգան թարմություն , ուժերի վերականգնում և բավականություն շփումներից: Մի վախեցեք բարդ խնդիրներից: Դրանց լուծումը կօժանդակի Ձռր արհեստավարժության աճին և հեղինակության բարձրացմանը:

Երկվորյակներ-Այս շաբաթ ավելի լավ է քչացնել շրջապատի հետ շփումները: Դա ֆինանսական կորստի կհանգեցնի: Կողմնակի օգնությունը նպաստավոր կլինի միայն այն դեպքում, երբ Դուք ինքներդ մեծ ջանք կգօրծադրեք նպատակին հասնելու համար: Աշխատեք ամեն գնով պահպանել ձեռքբերածը:
Խեցգետիններ-Շաբաթը հաջող է աշխատանքի և հաճելի շրջապատում հանգստի համար: Այս շաբաթ հաճույք կպատճառի կոլեկտիվ աշխծատանքը: Ընտանիքում հանգիստը Ձեզ ուրախություն կպատճառի:
Առյուծներ-Շարունակվում են հաջող ժամանակները անձանական հարաբերությունները պարզելու համար: Աստղերի դասավորությունը հաջողություն կբերի ամուսնացածներին: անձնական կյանքը կպահանջի Ձեզանից լրացուցիչ հոգևոր ուժերի և նյութական միջոցների ծախս, որը սակայն շուտ կլրացվի:
Կույսեր-Շաբաթը բարենպաստ է լիցքաթափման , ճանապարհորդությունների և զբոսանքների համար: Հնարավոր է եկամտի ստացում է նվերների և շահումների տեսքով: Այս շաբաթ Դուք կհանդիպեք իսկական և անկեղծ սիրո: Մի վախեցեք զգացմունքներ արտահայտելուց:
Կշեռքներ-Ձեզ հաճելի և ուրախ շաբաթ է սպասվում” Հավանաբար բոլոր գործերը հեշտությամբ կհաջողվեն, դրմական խնդիրները ժամանակավորապես կլուծվեն: դուք կլինեք բարձրության վրա, թե աշխատավայրում թե ընտանիքում:
Կարիճներ-Ներքին անկախություն ձեռք բերելու շաբաթ է : Ակտիվ ստեղծագործելու ունակությունը թույլ կտա ձեռք բերել նոր ծանոթություն կամ հաստատել անհրաժեշտ կապեր : Միայն թե կարևոր հարցերին տվեք արժանի լուծում և Դուք կհասնեք մեծ հաջողությունների:
Աղեղնավորներ-Այս շաբաթ Ձեր կատարած բոլոր աշխատանքները կպարգևատրվեն: Շատ հավանական է, որ Դուք ծանոթանաք հետաքրքիր և օգտակար մարդկանց հետ, նրանց հետ հաստատեք լավ հարաբերություններ:
Այծեղջյուրներ-Հնարավոր է ստանալ առավել ձեռնտու աշխատանքի առաջարկ, ձեռք բերել նոր գործընկերներ կամ ստանալ արժանի պարգև: Դուք այս շաբաթ կարող եք տրվել փոխադարձ զգացմունքների , որոնց հետևանքով շատերը կնդունեն կարևոր որոշումներ:
Ջրհոսներ-Այս շաբաթ հնարավոր է նոր գիտելիքների , արհեստների , զինվորական գործի ուսումնասիրություն: Շաբաթը կօգնի Ձեզ վերականգնել անձնական կյանքի ներդաշնակությունը: Շատերը պետք է ընտրություն կատարեն աշխատանքի և ընտանիքի միջև
Ձկներ-Այս շաբաթ Ձեր ակտիվությունը և եռանդը կարող են բարերար պայմաններ ստեղծել ընտանեկան ջերմ հարաբերությունների համար: Շատերը մոտիկ մարդկանց կողմից կստանան աջակցություն: Մասնակցեք բոլոր գործերին և զվարճություններին:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: