Փնտրտուք

Ասում  են ` մեզանից  յուրաքանչյուրը   հրեշտակ  է  միայն   մեկ  թևով  և  միայն մեր կեսին  գտնելով   և  մեկ  ամբողջ դառնալով   մենք   կարող  ենք  թռչել ... Եվ  գուցե  դա  է   պատճառը, որ  ամբողջ  կյանքում  չենք  դադարում  փնտրել  այն  միակին, ում  հետ   կարողանանք թռչել…
Այդ  փնտրտուքը  ամեն  մեկը  իր  ձևով  է  կոչում, իր  ձևով  փնտրում  և  իր  ձևով  երազում  ու սպասում… Փնտրում  ենք  այն  միակին, ով  մեր կյանքին, կյանքի  ամեն  մի  վայրկյանին  իմաստ  կտա…Արթնանում  ենք   առավոտյան , խմում արդեն սովորական  դարձած  սուրճը  կամ  թեյը: Գնում  ենք  աշխատանքի  կամ  դասի, կամ  էլ ընդհանրապես  ոչ  մի տեղ  չենք  գնում, մնում  ենք  տանը`մենք  ու  մեր  համակարգիչը: Կանգնում  ենք հերթերում, խոսում  ենք  հեռախոսով, անընդհատ  ինչ-որ   տեղ ենք  շտապում, ուշանում  ենք , հազար  ու  մի  գործ ունենք  անելու …

հաճախ մենք  էլ   չենք  հասկանում   ու՞ր  ենք  շտապում ,   ինչի՞  համար: Մեզանից շատերը  երազում  են լավ   կրթություն  ստանալ   և  վեր  բարձրանալ  մասնագիտական  աստիճանով, մյուսները` ընտանիք  կազմել  և  երեխաներ  ունենալ, իսկ  շատերն  էլ   պարզապես  կյանքն   են  վայելում  առանց   վաղվա օրվա   մասին  մտածելու ... բայց  նույնիսկ  այդ   քաոսի  մեջ  հոգու   խորքում  մենք   անընդհատ   փնտրում  ենք  այն   միակին , ով  մեզ   ամեն  օր  ոչ  միայն   ժպտալու  և   երջանիկ  լինելու առիթ  կտա, այլև   մեր  կյանքը  կլցնի   լույսով,  ջերմությամբ  և հանգստությամբ:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: