Սիրո գետը



















Սեր  էր  շշնջում  քամին  ականջիս,
Կարծես երազում  թռչում  էր  հոգիս,
Մոլոր ամպերից  սերը  անձրևում,
Քամու թևերն  էր  կարծես  լվանում:
Որ մաքուր  թևով քո բույրը  բերի,
Իր վարժ մատներով  վարսերս  շոյի,
Ու թերթի  սիրո  էջերը   սրտիս .
Իր ախորժալուր  երգը    երգելիս,
Հիշեցնի մեղմիկ  քո  շոյանքները,
Որով սնվում  էր  սրտիս  զարկերը,
Իսկ երակներում, ասես  արյան  տեղ՝
Մեր սիրո  գետն  էր  հոսում  համատեղ:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: