Ես սիրում էի նրան


Ես սիրում էի նրան... 
Սիրում էի և այն էլ անպատասխան ... 
Նրան տեսնելուց հետո փոխվել էի, փոխվել էր ամեն ինչ` շրջապատիս մարդիկ, աշխարհը, երկիրը, երկրագունդը...
Բնական արձագանք է այո՞... Բայց ուրիշ էին ապրումներս: Ես գիտեի ու գիտակցում էի, որ չի սիրում ու չի էլ սիրելու երբեք, քանզի ոչինչ չգիտեր: 
Անընդհատ փախչում էի տանից, շրջում էի փողոցներով, թափառում էի երկար: Ուզում էի մենակ մնալ, մտածել , հասկանալ, դուրս գալ ինձ շրջապատող անորոշությունից: 
Ոչ, ես չէի ուզում ոչ մեկի մեջ քեզ գտնեի, ուրիշի ձայնի մեջ քո ձայնը լսեի: Ես քեզ չեմ համեմատել երբեք ,դու անկրկնելի ես ինձ համար: Հիմա կուզեի պատմել քեզ զգացմունքներիս մասին , գոնե իմանայիր ինչ եմ զգացել ես: Հիմա ես կարոտում եմ քեզ , սակայն ոչինչ երբեք չես իմանա, կստիպեմ բոլորին հավատալ իմ թվացյալ ժպիտին, այն ժպիտին, որ ծածկել է հազարավոր արցունքի կաթիլներ... 
Կխափեմ ` ինձ , քեզ , բոլորին:

Հեղինակ`  Արմինե Ներսիսյան
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: