***********

Ինձ համար երջանկության երկու տեսակ կա` երբ սիրում ես և երբ սիրված ես: Իսկ ես այժմ կրկնակի երջանիկ եմ: Այնքան երջանիկ եմ, որ ցանկանում եմ միայն փակել աչքերս ու տեղափոխվել սիրով լի աշխարհս, որտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես ես եմ ցանկանում: Այնտեղ կամ ես, կաս դու: Ոչինչ ավելին հարկավոր չի: Ես սիրում եմ քեզ... 

           
                       
                         *********
Հիմա, ոչ հետո, և ոչ էլ երբեք:
Քո սև աչքերը հիմա են ինձ պետք,
Որ աղոթքը իմ վայրկյաններ հետո
Դաժան անեծքի հանկարծ վեր չածվի:
Հիմա, ոչ հետո, և ոչ էլ երբեք,
Քո շուրթերը ջերմ հիմա են ինձ պետք,
Որ սերը իմ մեծ վայրկյաններ հետո
Ատելությունով հանկարծ չլցվի:
                          
                          *********

Վերադարձե'ք ինձ չապրած վայրկյաններ:
Վերջին կանգառին չհասնե'ք երբեք,
Վերջին ամառվան դուք ոտք չդնե'ք,
Ապրողի հույսով աղաչում եմ Ձեզ,
Մանկության լույսով վայրկյաններ դուք հեզ`
Չապրած վայրկյաննե՜ր, ինձ կյանքս բերեք:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: