Ես ու դու

мыльные пузыри

Ամպից պոկված անձրև լինեի,
Ու իջնեի՜ քո այտերին,
Քո այտերը լու՜ռ համբուրեի,
Ու նոր արդեն ցած ընկնեի...        
Վարդից պոկված թերթիկ լինեի,
Ու իջնեի՜ քո շուրթերին,
Իմ բուրմունքով վարդի թերթի,
Քո շուրթերին զարդ լինեի...

Արտասուքդ գոնե լինեի՜
Ու իջնեի քո աչքերից,
Ու  շուրթերդ  ջե՜րմ  համբուրեի,
Ու  հենց  այնտեղ  էլ... չորանայի:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: