Մենակ եմ


Մենակ եմ։
Լռության մայրուղիով երկու հարյուր քսան արագություն եմ բացել։
Միայն անընդհատ շնչառությունս եմ լսում։
Ու գիտեմ, արյանս հոսքից եմ զգում, ամպրոպի խելառ մեղեդին է մոտենում։ Րոպեի ճշտությամբ կարող եմ ասել՝ երբ։ Օդերևութաբանները գլուխները պատով են տվել։
Կորոտա։ Մի քանի միկրովայրկյանով խլացնելով ամեն ինչ։
Ու երկինքը ամենաանհավանական անկյուններով երկու կես կլինի։
Տարերքս...



Դիմացս պատ չկա։
Լիներ էլ՝ կանգ չէի առնի։
Միայն կուրախանայի, որ մենակ եմ:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: