Դու մենակ ես




















Դու մենակ ես զգում քեզ` 
լքված բոլորից: Քեզ թվում է, 
որ քեզ ոչ-մեկը չի հասկանում: 
Հոգուդ մեջ տիրում է լոկ 
դատարկություն, որ մի 
ժամանակ լցված էր սիրով ու 
ժպիտներով: Նա` քո կյանքի 
այն միակը ում տվել էիր քո 
մեջ պարունակվող սերը, խլեց 
քո հոգու ցնծությունը և 
տարավ իր հետ: Հիմա քո 
հոգում կա միայն անսպառ 
հոսող արցունքի վերքեր, որը 
դժվար է բուժել: Եվ այդ 
վերքերն են, որ ստիպում են 
քեզ չարանալ բոլորի հանդեպ:

Ուզում ես ամբողջ ուժով գոռալ, 
որ աշխարհը իմանա թե ինչ է 
արել քո և քո զգացմունքների 
հետ. թե ինչ ցավ է պատճառել 
քո երիտասարդ հոգուն: Ուզում 
ես հեռանալ բոլորից, գնալ մի 
հեռու, ամայի վայր, որտեղ ոչ 
ոք չկա, միայն դու ես քո 
մտքերի և երազանքների հետ: 
Ուզում ես մտածել քո կյանքի 
մասին Լացում ես, ուզում ես 
հոգուդ տանջանքը արցունքի 
տեսքով ներկայացնել 
աշխարհին, որ գոնե մի քիչ 
թեթևանա այդ ցավը տանջող: 
Բայց չեն օգնում արցունքները, 
հոգիդ մինչև հիմա 
շարունակում է այրվել: Ի՞նչ 
անես: Ու՞ր գնաս: Ու՞մ դիմես, 
որ օգնի քեզ: Ցավոք չես 
գտնում ոչ ոքի` դու մենակ ես 
քո հույզերի հետ: Բայց 
հավատա, կգա այն ժամանակը 
երբ դու կլինես այն կյանքով 
լեցուն աղջնակը, որ չգիտեր 
ինչի համար են արցունքները: 
Եվ իսկապես, ինչի համար են 
արցունքները եթե կա ժպիտը: 
Փորձիր ժպտալ, ապացուցիր 
բոլորին, որ դու ուժեղ ես, որ 
քեզ ոչինչ չի կարող կոտրել: 
Փորցիր գտնել քո 
երջանկությունը, բայց այս 
անգամ խորը դատելով, 
որպեսզի այդ հմայիչ ժպիտը 
երբեք չանհետանա քո 
գեղեցիկ դեմքից: Մտածիր, 
հիշիր, բայց առանց 
արցունքների, որովհետև 
երջանիկ օրեր քո կյանքում 
դեռ շատ կլինեն:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: