Առանց քեզ



















Հոգի՛ս, ուզում  եմ  ինձ  ճի՛շտ  հասկանաս,
Քեզ սիրում եմ  ես,  որ դու  իմանաս:
Քեզ համար կյանքս  դարձել  է հեքիաթ,
Ինքս իմ հանդեպ դարձա  անհավատ:
Սիրեցի ես քեզ,  զարմացավ  հոգիս,
Սեր չկար իմ  մեջ,  սառույց էր  սրտիս.
Հիմա սառույցը տաքացել,  հալվել,
Հեքիաթում թափվող ջրվեժ  է  դարձել:


Մոլորվել եմ ես,  անհամբեր  դարձել,
Քո հանդեպ սերս,  նոր  եմ հասկացել,
Իսկ հիմա արդեն  առանց  քեզ ապրել,
Նշանակում  է՝ ուղղակի  մեռնել:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: