Կարևոր դիպլոմը դա մարդկային հարաբերություններն են


Չի կարելի անընդհատ քայլերը կշռադատել: Պետք է տեղ թողնել սխալներին: Եթե ամեն անգամ դուռը փակելուց հետո մտածես նորը չբացել, ուրեմն կգա ժամանակ դուռ էլ չի մնա, ոչ փակելու, ոչ բացելու: Իսկ դա նշանակում է կորցնել ինքդ քեզ գտնելը: Պետք չի դիմացինից պահանջել գնահատական, երբ հասկանում ես որ այն տրված է անխոս: Հաճախ լռելը ավելի արժեք ունի քան սևով սպիտակին գրվածը: Մի վախեցիր կրակին մոտենալուց: Ոչինչ, թող թարթիչները վառվեն: Կարևորը տեսողությունը չվնասվի: Այն ինչը տեսնել է պետք, պարտադիր չի որ կրակին մոտենաս: Մի վախեցիր հետ նայելուց: Գուցե էնտեղ ոչ մեկն էլ չի լինի: Էսպես թե էնպես կյանքը ապացուցում է, որ գետից դուրս գալով շատերը հենց առվում են խեղդվում: Ավելին խորտակվում: Մի վախեցիր մեծ քարերից: Ամեն օր ոտքի տակ ընկնող քարերը ավելի շատ են ոտքերդ ցավեցնում և քեզ ուժասպառ անում մեծ քարը մի կողմ քցելու համար: Շրջանցիր…եթե գցելը չի ստացվում: Բոլոր մեկնված ձեռքերը չէ որ օգնություն են տալիս, ինչպես որ բոլոր քեզ հառված հայացքներիը չէ որ գորովանքով են նայում: Ոչինչ: Դիմացիր: Եվ մի վախեցիր ժպտալ հենց այդ հայացքներին: Գուցե քո ժպիտը քմծիծաղ պարունակի ու դիմացինդ իրեն պարտված զգա:
Երբեք չդադարես սովորելուց: Այն քեզ թշնամուդ հետ պատերազմում պետք կգա: Բայց մի սարքիր այն նպատակ: Որովհետև երբ կյանքը քեզ կապացուցի, որ ամենից կարևոր դիպլոմը դա մարդկային հարաբերություններում ձեռք բերվածդ են ու ամենից մեծ նվաճումը քո կողքիններն են, էտ ժամանակ կհասկանաս, որ սովորածդ ընդամենը խթանել է ճանապարհիդ հանդիպած մեծ քարերին շրջանցելու համար: Որովհետև հարաբերություններ կառուցելում ու ավելին այն պահպանելում ազնվությունն ու անկեղծությունը ավելի կարևոր են քան դիվանագիտությունը: Հույսդ մի դիր ուրիշներին: Մարդը երբեք չի փոխվում: Կգա մի ժամանակ երբ կորոշես ունեցածիդ կեսը տալ նրան ով քեզ կապացուցի հակառակում: Իզուր: Մի թերագնահատիր մարդուն: Եվ մի սակարկիր գինը: Քանզի վերջում կմնաս ծակ տաշտակի առաջ ու կտեսնես մեդալի երկրորդ երեսը: Պարզապես գիտակցիր, որ ցանկացած բարենպաստ պայման մարդու մեջ արթնացնում է բոլոր բնազդները: Սովորի ապրել քեզ հետ հաշտ: Բայց մի թուլացիր: Քո թուլությունը կարող են զենք սարքել հենց քո դեմ: Իսկ դու ծռմռված զենքով երբեք չես կարող դիպուկ կրակել: Մի տա ավելի քան կարող ես: Թող սովորեն, որ յուրքանաչյուրը իր վերմակի չափով կարող է տալ: Մի պահանջիր: Պարտադրված ոչ մի բան գռոշի արժեք չունի: Երբեք մի խղճա: Կարեկցեիր: Օգնիր:Պատասխանատվություն վերցնելու առաջ մտածիր թե որտեղից են սկսվում պարտականությունները և որտեղ վերջանում իրավունքները: Երբ ամեն ինչ վերցնես քո ուսերին դիմացինդ կմոռանա իր պարտականությունների մասին: Լավն ու վատը շատ հարաբերական են: Իրար հետ փոխկապակցված: Մեկի սկիզբը մյուսի ծայրն է: Աշխատիր լավ ծայրից բռնել, որպեսզի վատը քո դեմ չշրջվի: Մի անտեսիր մանրունքները: Մանրունքներում են թաքնված մեծերը: Սակայն մի էլ կառչիր դրանցից, երբ խոսքը վերաբերվում է մտերիմներիդ: Պարզապես մտերիմներիդ ցուցակը վերանայիր: Կարողացիր հրաժեշտ տալ: Այլապես դա իրենք կանեն. առանց նախազգուշացնելու: Ի վերջո սովորի ապրել: Որովհետև օրերդ անց կացնել միայն այն լցնելու մոլուցքով ամենավատ տարբերակն է: Վերջին հաշվով չափից դուրս իմաստ փնտրելով ամեն ինչ անիմաստ է դառնում: Լավ մնա:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: