Ուզում եմ տանես ինձ քո աշխարհ


Ուզում եմ գնալ շատ հեռու, ուզում եմ քեզ հետ գնալ: Ուզում եմ տանես ինձ քեզ հետ ` քո աշխարհ: Այնտեղ, ուր մեզ պետք չեն լինի արևներ, որովհետև մենք կջերմացնենք միմյանց: Այնտեղ, ուր պետք չի լինի մեզ ոչ մի լույս ` մեզ մեր սերը կլուսավորի: Ուր քամին կլինի քո բույրը: Շունչդ կլինի իմ օդը, իսկ պատկերդ երկինքը կկազմի: Տար ինձ այդ աշխարհ: Ես ուզում եմ գալ քեզ հետ, ուզում եմ, որ ինձ տանես քեզ հետ: Ես պատրաստ եմ լքել բոլոր աշխարհները, որտեղ դու չկաս: Ուզում եմ վերացնել բոլոր քամիները, որոնք որ չեն ճանաչում քո բույրը: Նաև նրանց, որոնք ուրիշի բույրը կհիշեցնեն: Կվերացնեմ բոլորը, որոնք կապ չեն ունենա քեզ հետ: Ուզում եմ բառեր շշնջալ ականջիդ: Ու թե նրանք քեզ թերի թվան, ես կջնջեմ բոլոր բառերն իմ իմացած, կվերացնեմ ամեն ինչ, եթե դու կհորինես ինձ համար նոր բառեր, որ շշնջամ: Ուզում եմ տանես ինձ քո աշխարհ: Ուզում եմ, որ քո աշխարհը դառնա մերը:


Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: