Ճակատագիրը

Չգիտեմ մարդիկ ինչպես են հավատում, որ իրենց ճակատագիրը ծննդյան օրից մինչև վախճան ամպայման ինչ-որ տեղ գրված է: Ոչ ոք չի գրել և ոչ մի տեղ չի գրվել մարդու ճակատագիրը, իր ճակաագիրը ստեղծում միայն մարդն ինքը: Արևը բոլորի համար մեկ է, իսկ արևի տակ արդեն՝ ով ինչպես կարող է: Բայց ճակատագիրը պայծառ է լինում միայն այն դեպքում, եթե մարդն այն տեսնում է մարդկային այլ ճակատագրերի շարքում, որոնք ինքը
կարող է, հետևապես և պարտավոր է թեթևանցել: Եվ էլի. եթե աշխարհում իր ինչի համար կոչված լինելը լիներ որոշելով, մարդը ընդունակ կլիներ որսալու սեփական խղճի ամենացածր ձայնն անգամ, նրան ունկնդրելով, որպես հեռավոր ու ջինջ աստղերի ձայնի, իսկ աստղը ինքնին ճակատագիր չէ, այլ սոսկ հոմանիշն է չարատավորված մարդկային հոգու:
Կարդացեք նաև
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: