Վայելեք կյանքի ամեն մի վայրկյանը


Չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում շուրջս, մեկը սիրո դառն արցնուներով է, մյուսն էլ ներսից է տանջվում, մեկը երազում է ու իր աշխարհով ապրում, մեկն էլ թախծոտ աչքերով սպասում ու սպասում: Զարմանում եմ, ինչի՞, ինչի՞ է այսքան բարդ թվում ամեն ինչ, ինչի՞ մենք չենք տեսնում իրականությունը ու մեղադրում ուրիշներին նրա համար, որ մենք թույլ ենք այսքան, որ մենք կանգնել ու առաջ չենք ընթանում, անգամ նույն տեղում մնալու համար է պետք առաջ գնալ, իսկ մենք. . . մենք ի՞նչ ենք անում, ամեն վայրկյան սպանելով ժամանակ, իսկ դրա հետ նաև հույսը այն վերջին:


Մի տեսակ անհասկանալի երևույթներ, մի տեսակ անհասկացված հայացքներ, ժպիտներ, որոնք այլ են, կեղծ են ու սրտով չեն:
Ինչի՞ ենք միշտ լավի մեջ վատը փնտրում, չէ,՛հնարավոր չէ, ուրեմն այստեղ մի բան այնպես չէ, երևի թաքուն մտքեր ունի, զգուշանա՛լ է պետք, անգամ ծիծաղելի է լսել նման խոսքեր:
Չէ, իրականում ես այս ամենից չեմ զարմանում ու դեռ շատ ավելիից, բայց միևնույն է, մի բան միշտ խանգարում է, չի թողնում, ա՜խ այդ կապանքները, որքան են ձգում, ա՜խ այդ դիմակները, մարդ նույսիսկ իսկական օդ չի շնչում, ամեն ինչ արհեստական է թվում:
Երկի՞նքը, չէ՛ երկինքը միշտ գեղեցիկ է,միշտ յուրահատուկ երանգներ ունի, բայց մենք վեր նայելուց անգամ վախենում ենք, քայլում, բայց այդ քայլն էլ արդեն իրական չէ, արհեստական քայլ է միայն, իսկ մենք դեռ նույն տեղում կանգնել ու. . . այլևս չեմ գտնում բառեր: Մարդի՜կ, դուք բարի եք, ինչի՞ եք տխրել: Մարդի՛կ, դուք անկեղծ եք, ինչի՞  չեք ժպտում, ինչի՞ն եք սպասում, հրաշքի՞ն: Հրաշք, ինքե՛րդ արարեք, ապրե՛ք, ոչ թե գոյատևեք: Ձեզ ազատ զգացեք, թռչե՜ք, երգե՜ք, արե՛ք այն, ինչ ցանկանում եք, բայց ցանկացե՛ք այն, ինչ Ձեզ պետք է: Բարձրացե՛ք, ինչու չէ, նաև վայրէջքների պատրաստ եղե՛ք, բայց մի մոռացե՛ք, միշտ ժպտացե՛ք, վայելեք կյանքի ամեն մի վայրկյանը, այդպիսին դուք էլ երբեք չեք ունենա:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: