Մի պահ որոշեցի հեռանալ քեզնից

Հեռացա... Եւ ինչ...                    
Երջանիկ եմ, որ քեզ հանդիպեցի, կարողացա սիրել,   հասկացա` ինչ է սերը... Սեր`  ամեն տեսակ սերերի մայր, որ հուզիչ քայլերով  մտնում  է սիրտ` ստիպելով  ուժգին տրոփել: Մարդ, ինչքան երջանիկ ես դու, որ  ունես ունակություն սիրելու եւ լինելու սիրված... Ես ապրեցի ե'ւ ուրախ,  ե'ւ տխուր պահեր...երկուսն էլ քաղցր էին, հոգեհարազատ, քանզի դրանով դու  միշտ իմ կողքին էիր:



Եթե ես ուրախ էի, ապա քեզ շատ սիրելուց, եթե  տխուր` նորից քեզ սիրելուց... Քեզնով ես ապրում եմ, քեզնով սնվում... դու  իմ հպարտությունն ես, իմ կյանքի լույսը, որը միշտ լուսավորում է  մութ ճանապարհս... Դու իմ կեսն ես... Ես առանց քեզ շնչել չեմ կարող, իսկ  դու առանց ինձ...այս ամնն ասես անիրական լինի:

Մի պահ որոշեցի հեռանալ քեզնից, համոզվել` արդյոք դու իրողություն ես, թե իմ անուրջների աշխարհը:

Հեռացա... Եւ ինչ...

Հիմա հասկանում եմ, որ առանց քեզ իմ կյանքը չի կարող ընթանալ...որ դու  ոչ միայն իմ կեսն ես, այլ դու հենց կաս իմ Ես-ը:

Եթե չկաս դու, ապա չկամ եւ ես...եթե չես ժպտում, ապա նույն էլ ես...Գիտեմ, որ ինձ շատ ես սիրում, անգամ ավելին, ...

Ես սիրում  եմ քեզ հեքիաթային սիրով, դու հավերժ պատկանում ես ինձ... մեր սերն անմեղ  է, ինչպես նորածինը...մեր սերը վեհ է մարդկային բոլոր զգացմունքներից...չէ  որ երկու մարմին, երկու էակ, երկու սիրտ միաձուլվեցին, դարձան մեկը:

Մի˚թե դա պատիժ էր Աստծո կողմից մեզ տրված, թե˚ պարգեւ...

Սիրում ես  եւ ամեն բան մոռանում այս աշխարհում... Գիշերն է  դառնում հավատարիմ...բանականությունն իր տեղը զիջում է զգացմունքներին,  ու մոռանում ես փախչող ժամանակի գոյության մասին...

 Կարդացեք նաև
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: