Քեզ ցավ պատճառեցի

Ես հորինեցի ինձ, որ նվիրեմ քեզ,
Փաստորեն ստացվեց, որ քեզ խաբեցի,
Այս անգամ նորից փայլուն խաղացի,
Բայց դու մի շտապիր, ես հորինեցի. . . .
Ես հորինեցի և քեզ ինձ համար,
Եվ այն աշխարհը, որում ապրեցինք,
Ես հորինեցի ամեն վայրկյանը,
Եվ այն լուսինը, որին երդվեցինք:
Ու քեզ գուրգուրող այն խենթ ձեռքերը
Զուր ես կարոտում, ես հորինեցի. . .
Մեր բաժանումն ու միացումն էլ
Ճակատագիր չէր,ես հորինեցի. . .


Այն համբույրներն էլ ես հորինեցի,
Նույնիսկ չգիտեմ, գուցե ձանձրույթից,
Վերջապես վերջն էլ ես հորինեցի,
Երբ հորինելու ոչինչ չմնաց. .. .
Գիտեմ կհարցնես, թե ինչի համար,
Այս պատասխանը ես չեմ հորինում,
Ես քո միջոցով ջնջել փորձեցի
Հին հորինածս, որ չի մոռացվում:
Անցյալի ցավը ջնջել փորձեցի,
Բայց ստացվեց, որ քեզ ցավ պատճառեցի,
Ինքս մնալով իմ հին ցավի հետ,
Որ հորինվել էր ինձ համար գուցե:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: