Սերը


Սերն է մեր կյանքում տալիս նպատակ,
Կյանք դարձած իմաստ, և քնքուշ հնչյուն,
Սիրում ենք ապրել կյանքում մեր մաքուր,
Ճախրել, անրջել հուշերում տխուր,
Ինչպես մի թեթև, ազատ մի էակ,
Արդար է թվում սերը, միայնակ,
Գրում ենք երգեր, տողեր շարունակ,
Սիրում ենք նրան, նա էլ է սիրում,
Իսկ հաճախ սիրուց սիրտն է մեր սառչում,
Երբ կարոտ հոգով, բացված մեր գրկով,

Սպասում ենք երկար, սիրվելու համար,
Իսկ ես խենթ պահով, մտքերով տարված,
Կասեմ անկասկած, պահերով ապրած,
Որ սերը քնքուշ, աղբյուր կարկաչուն,
Եվ ծովի ալիք, հովի մի հնչյուն,
Եվ բարձր երկինք, նավ է կամ թռչուն.
Սիրում եմ սիրող սրտերը սիրել,
Բույր տվող, գունեղ, ծաղիկներ գրկել,
Իսկ թե կյանքն է կարճ, սերն է շատ երկար...
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: