Ով է հայ կինը




















Ո՞վ է հայ կինը,ի՞նչպիսին է նա,
Խոր ու իմաստուն մի հարցում է սա,
Պատասխանները գտնելու համար
Պետք է ետ դառնալ դարեր անհամար:
Առաջին հերթին՝նա սրբություն է,
Հեզ,առաքինի,մեծ վեհություն է,
Իր հերոս ազգի արժանի դուստրն է,
Ազգի պահապան սուրբ մայրությունն է:
Կրակն օջախի միշտ վառ է պահում,
Ազգի ավանդներն սիրում ու հարգում,
Ազգին պարգեվում ամուր զավակներ,
Հային արժանի արի հերոսներ:
Երբ ոսոխները մեր հողն են մտել
Գյուղեր,քաղաքներ ավերել,քանդել,
Փորձել են ջնջել մեր գիրն ու լեզուն,
Որ մենք ուրանանք ազգն ու աստծուն:
ՈՒ երբ այրերը քաջազուն,արի
Ելել են ոտքի ընդեմ ոսոխի
Հայ կինը նույնպես նրանց հավասար
Նրանց հետ մեկտեղ մղել է պայքար:
ՈՒ երբ ստիպված մայր հողն են թողել,
Առաջին հերթին նա իր կապոցում
Հայ գիրն ու գիրքն է իր հետ վերցրել,
Որ լեզուն հայոց ապրի աշխարհում:
ԵՎ ապրում ենք մենք ու հավետ կապրենք,
ՈՒնենք պատմություն,լեզու ու հավատ,
ՈՒ հայուհիներ՝ ուր էլ որ լինենք՝
Մնանք ազգասեր՝ընդմիշտ ու հավետ.
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: