Իմ հուշերում

















Իմ հուշերում, երազներում
Այնտեղ դու չես, չկաս արդեն,
Քեզ ջնջել եմ ես իմ կյանքից:
Չկա անցյալ, չի ել եղել
Քո կերպարը ես եմ գծել:
Հետո սիրել իմ կերտածը
Հեքիաթային, անիրական:
Բեմ եմ սարքել սիրուս համար
Քեզ՝ դերասան, ինձ՝ մասնակից,
Հիմա բեմից ցած ենք իջել 
Ու չենք կարող ծափահարել
Մենք՝ ո՛չ մեկիս:

Ներկայացումը մեր կյանքի
Շատ վաղուց ենք մենք տապալել,
Քեզ չփնտրես նոր սցենարում,
Քո մասին չե իմ նոր երգը:
Իմ նոր երգը՝ իմ վերքն է հին՝
Վարագուրված հոգուս բեմում:

Հեղինակ Արմինե Ներսիսյան

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: