Գիժ սիրահարս



Գիժ սիրահարս՝ խենթ սիրահարիդ
Իմ դեմքին, ահա, նորից մի հիմար,
Բայց սիրահարիս նույն ժպիտն է, տե՛ս,
Որ սիրեցի քեզ ինձնից ակամա
Ու պահեցի քեզ մի բուռ սրտիս մեջ:

Այդ ժպիտը իմ եկավ այն պահին,
Երբ հոգիս տխրեց ու սպասեց հենց քեզ,
Սիրտը իմ ժպտաց սիրահարիս պես,
Եվ ես հասկացա, որ սիրում եմ քեզ:



Ու հիմա նստած լուռ գրում է նա`
Գիժ սիրահարս` սպասելով զանգիդ,
Սպասելով, որ գաս ու հավերժ գրկես,
Ու պահես դու ինձ` քո սիրահարին,
Գիժ սիրահարին՝ խենթ սիրահարդ
Պահես քո կողքին:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: