Սերը հաղթելա ինձ

ՍԵՐ,, այս բառը կարող է փոխել մարդու ամբողջ կյանքը, միայն այս բառը կարող է մարդու կյանքը կառուցել ու մեկ վարկյանում այն քանդել, միայն այս բառը, այս չարաբաստիկ բառը կարող է տնօրինել մարդու ամբողջ կյանքը: Համոզված եմ, որ շատ մարդկանց կործանել է հենց այս երեք տառը, տակն ու վրա արել շատ մարդկանց հոգիները, ստիպել անել այնպիսի բաներ, որ երբեք ինքդ չեսել կարող պատկերացնել: Սերը մարդուն կտրում է իրական կյանքից ու նետում երազանքների, վառ զգացմունքների գիրկը: Մեզ բոլորիս պարուրել է այդ բուռն անկեղծ աստվացային զգացմունքը: Կյանքը հեքիաթ է երբ
սիրահարված ես, այդ պահին սիրտտ դառնում է հրաբուխ, որը ուզում է ժայթքել ու բարձրաձայն գոռալ, որ սիրում ես... Սիրո մասին կարելի է անվերջ խոսել, բայց խոսելը քիչ է այն զգալու համար:... ՍԵՐ: Այս արեղծվածային բառը կարող է խաղալ  յուրաքանչյուրի ճակատագրի հետ, պատճառելով եվ ցավ եվ երջանկություն: Շատ մարդիկ ասում են, որ իսկական սեր գոյություն չունի, իսկ ես մտածում եմ, որ իսկական սեր կա աշխարհում, պարզապես այն ոչ բոլորին է բաժին ընկնում:   Սերը հաղթելա ինձ, ես պարտվել եմ, պարտվել եմ, որովհետեվ սիրահարվել եմ...


Կարդացեք նաև
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: