Մնաս բարով

Ես ներում եմ քեզ: Հիմա ես քեզ այլևս չեմ մեղադրում, չեմ մեղադրում նաև ինքս ինձ փաստորեն իրականում չկատարված "հանցանքներիս" և "մեղքերիս" համար: Դու դեռ շատ թույլ ես: Դու ցանկանում ես ուժեղ երևալ, բայց դու շատ թույլ ես: Դու դեռ երկար ճանապարհ ունես անցնելու, որ հաղթահարես ցավն ու հիասթափությունը, ես իմն արդեն անցել եմ: Երբևիցե դրոշակ չեմ դարձրել անցյալս, սուսուփուս սպասել եմ
, պայքարել, տանջվել, և փաստորեն հաղթել եմ: Իսկ ես
քեզանով հիանում էի: Ախր դու այնքան ուժեղ էիր երևում, ինքնավստահ: Փաստորեն սուտ էր: Քեզ էր իմ օգնությունը պետք, բայց դու այնքան լավ էիր խաղում, որ ես հավատացի, թե դու այդ փոքրիկ, բայց քեզ համար աննկարագրելի մեծ ճակատամարտում հաղթել ես: Ես իրոք ներում եմ քեզ իմ մտատանջությունների համար, դրանք հիմա այդքան էլ կարևոր չեն: 
Ուժեղ եղիր: Ներում եմ քեզ: Երջանիկ եղիր: Ներում եմ քեզ:
Միայն չեմ կարող ներել, որ անկեղծ չէիր: Բայց երևի անկեղծ չէիր նաև ինքդ քեզ հետ: Ուրեմն ներում եմ: Մնաս բարով:


Կարդացեք նաև
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: