Ցավ որը մխրճվել է հոգուս մեջ

                                                                                Հեղինակ Մարինե Սարգսյան
Ինչքան էլ ինքս ինձ խաբում եմ,էլի ու էլի չեմ հավատում իմ հորինած ստերին:Խաբելով միեվնույն ժամանակ զգում եմ,որ ինքս ինձ տանջում եմ,զգում եմ,որ սիրտս էլ ինձ չի սիրում,ինձ չի ենթարկվում:Զգում եմ որ սխալ եմ ինքս իմ հանդեպ,երեվի այսպես ավելի լավ է:Ավելի լավ է սխալվեմ իմ հանդեպ քան ուրիշների,որովհետեվ նրանք ինձ չեն ների,իսկ իմ սիրտը այդ սխալը կհասկանա ու կների:Զգում եմ...էլ
ուժ չունեմ,էլ չեմ կարող ու չեմ կարողանա:Ուզում եմ,որ դու էլ նա էլ նրանք էլ ինձ պես հասկանան,բայց երբեք չզգան թե ինչ է խոր ցավը: Ցավ,որը մխրճվել է հոգուս մեջ,նրա հետ ընկերացել ու չի ուզում բաժանվել:Ներիր ցավ իմ հոգուն,որն այնքան ամուր է գրկել քեզ ու չի ուզում բաց թողնել:Ուղղակի հոգիս չի ուզում որ հեռանաս նրանից,որ ցավ չպատճառես ուրիշ հոգիների:Գիտեմ...ուրիշ հոգիներից մեկը նրա հոգին կլինի: 
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: