Չափից շատ վստահ մի եղիր


Հեղինակ Մարինե Սարգսյան
Պետք չէ կյանքում չափից շատ վստահ լինել,որ երբեք չես սիրի ,չես սիրահարվի:Սկզբունքների պատճառով պետք չէ մոռանալ սիրած էակին,այլ հակառակը՝ քո սկզբունքներին հավատարիմ մնալով հասիր սիրուդ:Չափից շատ վստահ մի եղիր,որ սիրում ես դիմացինիդ ,բայց նաեվ չափից շատ վստահ մի եղիր,որ երբեք չես սիրի դիմացինիդ:Կյանքում միշտ լինում են պահեր,երբ վերջապես հասկանում ես,որ հպարտության պատճառով կորցրել ես ամենաթանկը,բայց այդ նույն հպարտության
պատճառով է,որ քո ամենաթանկ մարդիկ սիրել են քեզ:Չափից շատ վստահ մի եղիր,որ այդ պահին դու շատ ճիշտ ես,բայց նաեվ չափից շատ վստահ մի եղիր,որ այդ պահին դու ես ամենասխալը,բայց ինչ իմանաս,միգուցե սխալ ես հենց դու : Պետք չէ չափից շատ վստահ լինել զգացմունքներիդ մեջ,պետք չէ վստահել դիմացինին,պետք չէ չափից շատ վստահ լինել,որ դիմացինիդ զգացմունքները անկեղծ են ու մաքուր:Չափից շատ վստահ մի եղիր,որ երբեք չես սխալվի ու սխալ մարդու չես սիրի:Վստահ մի եղիր,որ սիրո արգելքներին չես հանդիպի,նաեվ շատ վստահ մի եղիր,որ չես զգա ու ապրի իսկական սիրո անմոռաց պահերը,որոնց համար պետք չէ շատ վստահ լինել,որ դրանք անմոռաց են: Ինչ իմանաս միգուցե դրանք մոռացվեն՝ նոր ու գեղեցիկ պահերի ակնկալիքով,բայց մեկ է...առաջինը երբեք չի մոռացվում :Այնուամենայնիվ վստահությունը լավ բան է,վստահ եղեք ինքներդ ձեր հանդեպ, միշտ վստահեք ու սիրեք միմյանց


Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: