Ինձ չեն նկատում


Ինչ կա աշխարհում ավելի դժվար, Երբ միայնակ ես և ոչ ոք չունես. Երբ շուրջդ կյանք է, մարդիկ ու աշխարհ, Բայց ոչ ոք կարծես չի նկատում քեզ: Ուրախ տոներին բոլորը միմյանց Այցի են գնում զվարթ ու խնդուն, Գուցե դու էլ ես սպասում մարդկանց, Բայց ոչ ոք ահա չի մտնում քո տուն: Ծանր է, երբ մարդիկ քեզ չեն կարոտում, Քեզ չեն սպասում հույսերով լեցուն, Երբ դու ներկա ես` քեզ չեն նկատում, Երբ բացակա ես` չի զգում ոչ ոք: Գուցե և
տանը հեռախոս ունես, Բայց չարագուշակ լուռ է անընդհատ: Եվ ինչու՞ այդպես մենակ պահես քեզ, Երբ լոկ…այնտեղ է մենակ լինում մարդ: Ամենատխուր խոհերն էլ անգամ, Ընկերների մոտ ցրվում են իսկույն: Մարդկանց մոտ հաճախ եղիր բարեկամ, Երկար չես նրանց տեսնելու կյանքում:  


Կարդացեք նաև
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: