Ինչպես մաքրել կեղտոտ բառերը:

Նախ և առաջ պետք է կեղտոտ բառը դնել ժավելի մեջ: Երկու օր թրջոցի մեջ թողնելուց հետո կեսօրվա արևի ժամանակ կախել պարանին: Որոշ բառեր, երբ ժավելի թրջոցի մեջ թողնելուց հետո չորանում են արևի տակ ձեռք են բերում որոշակիություն ու կայունություն:

Գոյություն ունեն այլ բառեր, օրինակ՝ սերը դրանցից մեկն է, որոնք որոշակի ժամանակ օգտագործվելուց հետո մոխրագույն երանգ են ձեռք բերել: Այս դեպքում խորհուրդ է տրվում տրորել այն ու առանց խնայելու խփել քարին և վերջում պարզաջրել հոսող ջրով:

Քչերն են դիմակայում այսպսիսի խնամքին, բայց այդպիսինները կան:
Ասում են կիտրոնն ու աղը մաքրում են ամենա դժվար կեղտաբծերը, ուրիշ ոչինչ:
Սակայն խիղճը մաքրելու բոլոր հնարավոր տարբերակները ունայն են:

Կյանքում երևի չկա այնպիսի կետղտոտ բառ, ինչպիսին է կորսուստը:
Կորուստն ու մահը, որքան էլ ժավելով մաքրես, վերջում միշտ ժանգանման նյութ են արտաբերում ու այդ երկու բառերը փոխարինվում, վերածվում են դառնություն, որն ունակ է դատարկելու լեզվի ուժը: Այս դեպքում միշտ խորհուրդ է տրվում պահել որակյալ փափկեցնող միջոցի նյութով թրջոցի մեջ: Իսկ եթե միայն ցանկանում ես թեթևացնել առօրյա կյանքում օգտագործվող բառերը կարող ես միայն լվացքի փոշի ու լվացքի մեքենան օգտագործել:



Նման պարագայում միակ վտանգը կայանում է նրանում, որ չպետք է խառնել այն բառերը, որոնք գույն են թողնում մեկ այլ բառերի հետ խառնվելիս: Օրինակ՝ մեղքը: Մեղքը գունահետք է թողում այն ամենի վրա ինչի հետ խառնվում է: Մեղքը միշտ պետք է առանձին սպիտակեցվի:

Մյուս իրար խառնելը, որը քիչ է խորհուրդ տրվում, դա ընկերությունն ու ցանկասիրությունն է: Քանի որ ցանկասիրությունը ինտենսիվ բառ է, համարյա ագրեսիվ կարող է (որն անխուսափելի է) ճեղքել ընկերության բառի մեղմիկ ու նուրբ ուժը:

Այ ուժ բառը միշտ էլ կարելի է խառնել ցանկացած բառի հետ: Մեկ այլ կարևոր զգուշություն, որ պետք է հաշվի առնել, կարիք չկա բոլոր բառերը լվանալ այնքան, որ դրանք կորցնեն իրենց բուն իմաստը:

Առօրյա կեղտաբծերը, երբ այդքան էլ չափազանց չեն, մի այնպիսի յուղալիություն են արտադրում, որոնք ուժ են տալիս ձայներին:

Բառերը լվանալու արվեստի մեջ կարևորն այն է, որ մաքուր բառը ճանաչելու կարողություն ունենաս:
Փորձիր միասին ապրել բառի հետ մի քանի օր: Թող, որ այն խառնվի սեփական ժեստերիդ հետ ու ճանապարհորդի քո զգացմունքների վրայով: Գիշերը թող այն պառկի ոչ թե կողքիդ, այլ հենց մարմնիդ վրա:
Մինչ դու քնած կլինես, բառը՝ տնկված մսիդ մեջ, կբողբոջի իր բոլոր հնարավոր միջոցներով:
Եթե կարողանաս դիմանալ բառի հետ այս համատեղ կյանքը այնքան, որ չկարողանաս նկատել նրա ներկայությունը, ապա դու ունես մաքուր բառը:



Կարդացեք նաև
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: