Եղիր երջանիկ


Միշտ հիշի'ր սա և եղի'ր երջանիկ...
Կան բաներ , որոնք չունենալը նույնն է , ինչ-որ կորցրած լինելը : Կան բաներ , որոնք եթե կորցնում ես ,ապա այլևս երբե'ք չես ունենա : Կան բաներ , որոնք եթե երբևէ չունենաս `հոգումդ դատարկ անկյուններ կմնան , ուր կսողոսկի տխրությունը , թախիծը, անսփոփ կարոտը , ցուրտը  ու մարդ կխեղճանա , կկորցնի բարձրաձայն, լիաթոք ծիծաղելու, ամբողջ էությամբ ուրախանալու ընդունակությունը...

Բայց եթե դու կորցրել ես մեկին մի' հուսահատվիր, լսում ես ? Որովհետև քեզ հետ ինչ էլ որ պատահի կմնա մի մարդ`դա դու ինքդ ես: Եվ թո'ղ նրանք, ովքեր կորցրել են քեզ,նրանք  տխրեն ,չէ որ դու կարող ես տեսնել քեզ հայելու մեջ ամեն օր,
տեսնել  քո ժպիտը , զգալ օծանելիքիդ բույրը և գնալ հանդիպման նոր օրվա հետ ...Իսկ կյանքը երկար ճանապարհորդություն է : Քեզ կսպասեն նոր մարդիկ և նոր վայրեր , բայց դու միայնակ չե'ս մնա : Գլխավորը չկորցնե'ս ինքդ քեզ: Հիշի'ր սա և եղի'ր երջանիկ... 
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: