Բացակա եմ

самые красивые Gif картинкиԱմեն ինչ թողինք հեռվում, սիրելիս,
Այնտեղ, ուր մաշված ճանապարհներն են.
Նրանցում հատ-հատ թողեցի ինքս ինձ,
Ու հիմա կարծես ես էլ քո նման
      Բացակա եմ...
Բացակա, Ներկա. որտեղ է հատվում
 Սրանց սահմանը,
Ով է անջատել սրանց իրարից
Ու տվել սրանց ճիշտ սահմանումը...
...Ինչպես հասկանամ այն ներկայությունդ,
Երբ անլրջորեն թրջում էր օրս
Քո լուրջ Բացական,
Ու ինչպես ապրեմ բացակայությունդ,
Երբ ամեն վայրկյան աչքերս թրջում է
Քո Կարոտ դարձած աննահանջ
   ՆԵՐԿԱՆ...


 Կարդացեք նաև
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: