ՄԻԹԵ

Որքան կարող եմ ես այսպես ապրել,
Ինքս ինձանից վախենալ այսքան,
Ինչպես կարող եմ քեզ այդքան սիրել,
Իսկ հաջորդ պահին ատել քեզ նույնքան:
Ինչպես կարող եմ ես այսպես ապրել,
Ինքս ինձանից խուսափել այսքան,
Հարազատ ամեն-ամեն բան թողնել
Եվ քո աչքերում խճճվել այսքան:
Ինչպես կարող եմ ես այսպես ապրել,
Ինքս ինձանից հեռանալ այսքան,
Եվ քո հետքերով ողջ կյանքում շրջել
ՈՒ քո շուրթերը կարոտել այսքան:

Միթե կարող եմ հետքդ կորցնել,
Առանց քեզ գտնել` ինձ մոտ ետ դառնալ,
Միթե կարող եմ դրանից հետո
Քեզ չկարոտել ու քեզ մոռանալ:
Միթե կարող է կյանք այնպես լինել,
Որ քո հետքերով… Բայց քեզ մոտ չգամ:
Միթե կարող եմ հենց այնպես մեռնել
Ու չհամբուրել քեզ ոչ մի անգամ:
ԵՎ հենց այդ “ՄԻԹԵ”-ն իր ճիրաններով,
Ինչու է այսպես ինձ ճնշում այդքան…
Թե ԴՈՒ չլինեիր, ես ում հետքերով
Պիտի թափառեի աշխարհում համայն

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: