Մանկություն

Մեծանալով ավելի ու ավելի եմ ուզում վերադառնալ մանկություն: Կարոտում եմ անմեղ ու մաքուր ժամանակները, երբ դեռ այնքան քիչ բան գիտեի և այնքան քիչ բան էի տեսել: Ուրախանում էի ամեն նոր բան բացահայտելիս, իսկ ուրախություններս երկար էին տևում: Կարոտում եմ մանկությունս, որովհետև մեծական խնդիրներ չունեի, չէի մտածում, թե ինչպես անեմ, որ աշխատանք գտնեմ, ինչպես չկոտրվեմ կյանքի դժվարություններից, ինչպես հավասարակշռված ու խելամիտ լինեմ: Յուրաքանչյուրիս մանկությունն էլ լավ
է անցել, որովհետև մանուկների աշխարհում չկան
մեծական մտահոգություններ: Ու միշտ կարոտով եմ հիշում մանկությունս ու դրա հետ կապված մարդկանց ու իրերը: ........ տարեկան եմ, բայց մինչև այժմ պահում եմ այնպիսի իրեր, որոնք հիշեցնում են մանուկ օրերս: Դրանք այն թանկ հիշողություններն են, որոնք ոչնչի հետ չեմ փոխի:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: