Ես որոնում եմ


Ես որոնում եմ քեզ ամենուրեք....
Փորձում եմ գտնել թեկուզ նմանին,
Բայց չկա, չկա այս մեծ աշխարհում
Մեկը, որ սփոփի թախիծն իմ սրտի:
Ու չեմ վհատվում...գիտես հույս ունեմ,
Կգտնեմ մի օր քեզ` իմ միակ դու սեր,
Ու այնժամ սիրտս քեզ մոտ կթռչի
Իր ջերմ կարոտով
պիրկ տարիների:
Բայց...արդյոք կյանքս կհերիքի սեր,
Որ կարողանամ կարոտս առնել,
Չէ որ հեռու ես դեռ այնքան-այնքան,
Թեև հույս ունեմ,բայց չեմ գտել քեզ...
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: