Հոգու մաքրություն

Էական չէ, թե որտեղ ես կանգ առել, կյանքիդ հատվածի, որ մասում ես հոգնել, կարևորն այն է, որ միշտ հնարավոր է ու անհրաժեշտ վերսկսել: Վերսկսել նշանակում է տալ հնարավորություն ինքդ քեզ, նորացնել կյանքիդ բոլոր հույսերը և ,ամենակարևորը, հավատալ ինքդ քեզ: Շա՞տ ես տանջվել կյաքնիդ այս ժամանակահատվածում: Ոչի՜նչ, համարենք կենսափորձ: Լացել ե՞ս: Դա՜ էլ կանցնի՝ հոգու մաքրություն էր: Զայրացա՞ց ես մարդկանց վրա: Պատահում է: Դա էլ եղավ, քանզի անհրաժետ էր նրանց ներել մի օր: Միայնա՞կ ես զգացել բազմաթիվ անգամ:
Մի՛ մտածիր` երբեմն հրեշտակների դեմ էլ դռները փակ են լինում: Կարծու՞մ էիր ամեն ինչ կորած է: Չէ՜, սա դեռ լավատեսությանդ սկիզբն է: Այնպես որ, հիմա ժամանակն է սկսել նորովի, մտածի՛ր լույսի մասին ու փորձիր բավականություն ստանալ նույնիսկ չնչին բաներից: Ի՞նչ կասես նոր գործ սկսելուց, նոր մասնագիտության, նորովի ու տարբերվող սանրվածք, նոր կուրսեր կամ էլ նկարելու այն հի՜ն ցանկությունդ, թեկուզ ցանկացած այլ բան.
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: