Որքան եմ ուզում
































Որքան եմ ուզում ես քեզ հետ լինել,
Որքան եմ ուզում քեզ ամուր գրկել:
Որքան եմ ուզում քեզ հետ զրուցել,
Քեզ հետ ծիծաղել
Եվ քեզ հետ լռել:
Որքան եմ ուզում քեզ հետ երազել,
Քո կողքին քայլել ,
Աչքերիդ նայել,
Վարսերդ շոյել,

Եվ շուրթերս քո շուրթերին ձուլել:
Որքան եմ ուզում ես քեզ հետ լինել,
Շունչդ ամեն պահ առնել ու լսել:
Որքան եմ ուզում քո բույրից արբել,
Անկեղծ աչքերիդ խորքը
ընկղմվել,
Քեզ սիրել,
Սիրվել,
Ինձ քո մեջ գտնել
Եվ քեզ հետ ապրել,
Ուղղակի Ապրել…
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: