Հոգիս շփոթված է

Հոգիս շփոթված է, միտքս

 խելագար, բայց ապրում եմ 

դեռ ու պիտի ապրեմ... ու 

պիտի գտնեմ այն, ինչ 

կորցրել եմ: Միթե կորած է,

 միթե էլ չկա այն 

իրականը, որ փորձում եմ

 գտնել: Առաջին անգամ

փորձում եմ պարզաբանել

 կյանքի այրող հմայքը ու 

մի հայացք նետել մահվան

 լռին խորքերը.... գեղեցիկ

է կյանքը, որի մեջ դու ես ամփոփված և այդ կյանքի

մեջ դու ես գեղեցիկ, դու որ հայտվեցիր ու շուտ 

հեռացար... հարց, որ տանջում է ինձ և որի մասին 

մտածելը հանցագործություն է: Բայց միթե սերը 

հանցանք է կամ թույնի մի կաթիլ, ոչ սերը 

երկնային պարգև է և վեր է երկրային բոլոր 

բարիքներից: Դու դարձար իմ երջանկության

հույսը: Դու կանգնած ես իմ և իմ հավատի միջև,

ինչպես խավարն է կանգնած մարդու և արևի միջև....

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: