Ինչու

Ինչու՞ է ցավս այսքան մեծ,
Ինչու՞ է հոգիս փոթորկված,
Ինչու՞ է այնպես պատահել,
Որ սիրտս է ինձնից խռովել:
Դարձել է ըմբոստ, քմահաճ,
Այլևս ինձ չի ենթարկվում,
Կանգնել է փոթորկի կենտրոնում,

Ուժերս է ստուգում:

Ի՞նչ է ուզում ինձանից,
Ինչու՞ է այդպես ինձ տանջում,
Մի՞թե հանցանք եմ գործել,
Ու ինքս էլ դա չեմ նկատել:
Հանցա՞նք է արդյոք սիրելը,
Իսկ բարությու՞նը, ասե՜ք,
Եվ եթե այո, իմացե՜ք,
Հանցագործ եմ ես, զգուշացե՜ք:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: