Ինչու հնազանդվել չափին





















Ինչու  հնազանդվել չափին...իսկ որն է այդ
Չեմ ուզում...
Չափի մեջ ձևված կեղծավոր մարդիք
Ամենուրեք են...
Չափով են խոսում, չեն անկեղծանում,
Չափով են ժպտում կամ ուրախանում,
ՈՒ մտածում են,

-Չէ, շատ ժպտացի, դե երես կտամ
Ավելի լավ է չափավոր Խնդամ,
Չափավոր սիրեմ, չափավոր
ներեմ...
Հոգնել եմ այդ կեղծ չափից ու ձևից,
Այդ չափավոր ու անվերջ չափչփող
Չափված ու ձևված արարածներից:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: