Այնքան գեղեցիկ ես

Այնքան գեղեցիկ ես դու, որ երբ նայում եմ քեզ, ուզում եմ կանգնեցնել բոլոր ժամացույցները աշխարհի, ուզում եմ կանգնեցնել պտույտը երկրագնդի, հավերժացնել այդ վայրկյանը ու անվերջ նայել քեզ, նայել ու խոցոտվել այն մտքից, որ իմը չես, որ ուրիշինն ես դու, որ ուրիշն է անվերջ նայում քեզ:
Ես մոլորվել եմ, մոլորվել եմ աչքերումդ լույս փնտրելով, որ այդպես էլ ես չգտա, ու այդպես էլ ես չտեսա. մոռացա ինձ՝ գտնելով քեզ, այրեցի ինձ՝ ստեղծելով քեզ:
Ու հիմա դու իմ երակներում ես, իմ արյան մեջ ողջ մարմնով, միայն քո անունն է լեզվիս, միայն քո կարոտն է ամենուր

...
Ես հիվանդ եմ քեզանով... Բուժի՜ր ինձ, խնդրում եմ, թե չէ կրակն այս թվում է անմար, մեղեդին այս՝ անսպառ, պարն այս՝ խենթ ու խելառ՝ անդադար:
Դու նայում ես ու չես տեսնում. նայում ես այնպես, կարծես մեղավոր եմ, որ սիրում եմ, մեղավոր եմ, որ կամ... Դու ինձ չես էլ նկատում....
Իսկ ես նվիրեցի ինձ քեզ անմնացորդ ու անվերադարձ` փորձեցի սպանել, բայց չմեռավ, ընդհակառակը` տառապանքից կոշտանալու փոխարեն նա ավելի էր նրբանում, կարոտի տապից հալվելու փոխարեն՝ նա ավելի էր բոցավառվում, անպատասխան լինելուց փշրվելու փոխարեն՝ ավելի էր կառուցվում... իսկ արցունքները կաթիլ առ կաթիլ ավելի էին այն գեղեցկացնում:
Դու չկաս..
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: