Մայր

Սրտիս մեջ ես այն օրից,
Երբ առաջին քայլն եմ արել,
Քայլել, վազել ու սայթաքել
Ու բարձունքներ նվաճել:
Ճամփից հոգնած մոտդ եմ եկել,
Գիրկդ եմ ընկել ու լաց եղել,
Սիրտդ հանել ինձ ես տվել
Ու ամպերն ես մռայլ ցրել:
Լույս ես տվել, հույս ես վառել,
Կանթեղ եղել` անմար փարոս:
Քո ժպիտը լույս է տվել,
Ջերմացրել է ու հիշեցրել,
Որ աշխարհում, ուր էլ լինեմ,
Ուր էլ գնամ, թե մոլորվեմ,
Անհնար է, որ ես սխալվեմ
Ու ետդարձի ճամփան կորցնեմ:

Մա՛յր՝ Ուսուցի՛չ, ի՛մ Աստված...
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: