Մեր կորցրածը

Մեր կորցրածը մի խենթ պատմություն է,
Ավելի խենթը գուցէ չլինի,
Անզոր է ավաղ լոկ իմ ցանկությունը,
Բայց քո ցանկությունը թող զորեղ լինի…
Իմ կորցրածը խաղաղ երկինքն է,
Քո կորցրածը լոկ… Թող արցունք լինի,
Բայց փոխարենը, թող կյանքիդ երկինքը
Միշտ խենթ, միշտ զվարթ ու միշտ պարզ լինի…

Իմ կորցրածը գիշերվա անդորնն է,
Քո կորցրածը թող… Մի խենթ օր լինի,
Բայց կարևորը քամու մեղմ օրորն է,
Որը կուզենայի միշտ քեզ հետ լինի…
Իմ կորցրածն ավաղ աչքերիս քունն է,
Քո կորցրածը թող… Մի վարկյան լինի,
Բայց կարևորն իմ սիրո ջերմությունն է
Որը ողջ կյանքում թող քեզ հետ լինի…
Ատում եմ կյանքում մենակությունը…
ԵՎ ինչու կորցրածս պիտի ԴՈՒ լինես…
Չէ որ քեզանով էի լցրել էությունս…
ԵՎ ինչ կմնա… Թե ԴՈՒ չլինես…
…Թող Աստված օրհնի քո ցանկությունը,
Իսկ ինձ թող մնան աղոթքները լուռ,
Որքան էլ ատեմ մենակությունը,
Հարազատ է այն իմ հոգուն տխուր:
Իսկ ԴՈՒ մի փոքրիկ, բայց խենթ պատմություն էիր…
Այժմ ՔԵԶ գրում եմ իմ կյանքի գրքում,
Որքան էլ որ ԴՈւ իմ խենթ էությունն էիր…
Այժմ նիրհում ես ՀՈՒՇԵՐԻՍ գրկում:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: