Ն Ե Ր Ի´Ր Ի Ն Ձ...





















Ների´ր   ինձ,  ես  քեզ  ցավ  եմ  պատճառել,
Ինքս  էլ,  սիրելի´ս,   չիմացա   ինչու՞,
Պոռթկում  էր,  մի  պահ  ինձ  բոցավառեց,
Չհասկացա,  որ  սրտի՜դ  եմ  դիպչում...

Ների´ր   ինձ,  ես  քեզ  ցավ  եմ  պատճառել,
Խոսքս  դու՜րս  թռավ  նետի  պես,  հոգի´ս,
Խոցեց  քեզ,  հետո`  բումերանգ  դառել,
Վերադարձել  ու  ավերե՜լ  է  ինձ...
Ների´ր   ինձ,  ես... մեզ`
ցա՜վ  եմ  պատճառել:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: